Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
27.10.2020 | 00:02

Ով Տի­րո­ջից երկն­չում է, խրատ կս­տա­նա, և ով­քեր ա­ռա­վոտ կա­նուխ դի­մում են նրան, հա­ճու­թ­յուն կգտ­նեն։ Ով օ­րենք է փնտ­րում, կլց­վի նրա­նով, և ով կեղ­ծա­վո­րու­թ­յուն ա­նի, նրա­նո՛վ կգայ­թակղ­վի։ Ով­քեր երկն­չում են Տի­րո­ջից, ի­րա­վունք կգտ­նեն և ար­դա­րու­թ­յունն իբրև լույս կվա­ռեն։ Մե­ղա­վոր մար­դը խոր­շում է հան­դի­մա­նու­թ­յու­նից և ըստ իր հա­յե­ցո­ղության գտ­նում է ար­դա­րաց­ման օ­րի­նակ­ներ։ Ա­ռանց խորհր­դա­ծու­­թյան ո­չինչ մի՛ ա­րա և ա­նե­լուց էլ մի՛ զղ­ջա։


Սի­րա­քի ի­մաս­տու­թ­յու­նը 35. 18-24

Դիտվել է՝ 3567

Մեկնաբանություններ